Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ աշխատակիցներն արժանացան պատվավոր կոչումների

ԵՊԲՀ աշխատակիցներն արժանացան պատվավոր կոչումների

Երեկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, ինչպես նաև սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, դատական համակարգի, Հայոց բանակի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համակարգի զինծառայողներ պարգևատրվեցին պետական բարձրագույն պարգևներով, շնորհվեցին նաև պատվավոր կոչումներ:

 

Պատվավոր կոչումների արժանացան նաև Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 4 աշխատակիցներ: Եվ այսպես.

 

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև առողջապահության բնագավառում և բժշկագիտության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Միսակի Միրիջանյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:

 

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև առողջապահության բնագավառում և բժշկագիտության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր միկրովիրաբույժ, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Բագրատի Սահակյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:

 

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Արտաշեսի Բեգլարյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

 

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ներդրած ավանդի համար «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկական սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Հովհաննես Գևորգի Զոհրաբյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:

 

Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ ստացած պատվավոր կոչումների կապակցությամբ և մաղթում մասնագիտական նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն մեր երկրի և ժողովրդի:

Սկզբնաղբյուր. ԵՊԲՀ
Լուսանկարը. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ